Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ծերություն և երկարակեցություն

Ճապոնական երկարակեցության գաղտնիքը

Ճապոնական երկարակեցության գաղտնիքը

Առաջին անգամ 100 տարեկանից բարձր ճապոնացիների թիվն անցել է 40 հազարը և այժմ այդ տարիքի մարդիկ Ճապոնիայում 40 հազար 399-ն են: Այդ մասին ասված է Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի և բարեկացության նախարարության հաղորդագրության մեջ, տեղեկացնում է «ՌԻԱ-Նովոստի»-ն: Սեպտեմբերի 15-ին այդ երկրում տոնում են ծերության հարգանքի տոնը:

 

Նախորդ տարվանից 100 ամյակը նշած ճապոնացիների թիվը կազմել է 4 123: Երկարակյացների գերակշռող մեծամասնությունը` 86, 5 տոկոսը, կանայք են: Ամենածեր ճապոնուհին ապրում է հարավային Օկինավա կղզում. նա 114 տարեկան է: Իսկ ամենածեր տղամարդը` 112 տարեկան, ապրում է Կիոտոյում:

 

Ամենածեր մարդկանց քանակը գրանցվել է ճապոնական Օկինավայում. ամեն 100 մարդուն բաժին է ընկնում 67 երկարակյաց, ինչը երկու անգամ բարձր է ամբողջ երկրի ցուցանիշի համեմատ:

 

Հենց այդ կղզում երակարակեցության պատճառների մասին դեռևս հստակ ուսումնասիրություն չկա: Օկինավայում շատ է գործազրկությունը և բնականաբար, այստեղ մարդկանց եկամուտները շատ քիչ են: Իրենք օկինավացիները հակված են երկույթը բացատրել նրանով, որ իրենք պակաս լուրջ են վերաբերվում կյանքին ընդհանրապես, քան հյուսիսային շրջանների ճապոնացիները ու առավել հանգիստ են ընդունում կյանքի դժվարությունները:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ